21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » Անգլիայում հունիսին կվերականգնվի շուկաների ու խանութների աշխատանքը
Աշխարհ

Անգլիայում հունիսին կվերականգնվի շուկաների ու խանութների աշխատանքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Անգլիայում հունիսին խանութներն արդեն կարող են ընդունել հաճախորդների, իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նրա խոսքով, բացօթյա շուկաները և ավտոսրահները կարող են սկսել աշխատել հունիսի 1-ից: Մյուս առևտրի կետերը ստիպված կլինեն սպասել մինչև հունիսի 15-ը:

Առայժմ շարունակում են փակ մնալ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և հյուրանոցները: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիան, Ուելսը և Շոտլանդիան իրավունք ունեն սահմանել արգելափակումից դուրս գալու իրենց ժամկետները:

Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 184 է, մահերինը՝ 36 հազար 914:

Նմանատիպ Հոդվածներ

Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները

Սերինե

Անգլիայի առաջնությունը մյուս տարի ևս կարող է անցնել առանց երկրպագուների

Աշխեն

Անգլիայի Պրեմիեր լիգան դադարեցվեց մինչ ապրիլ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին