7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108147.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը
Այլ Լուրեր

Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը:

«Անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել երկրի սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:

Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կծառայեն երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես նշել է Ուզբեկստանի նախագահը: Նա նախագահ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:  

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին