27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92035.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Անկանոն հերթերի նվազում՝ հուշակոթողների տարածքում․ ԲԸՏՄ
Սոցիալական

Անկանոն հերթերի նվազում՝ հուշակոթողների տարածքում․ ԲԸՏՄ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներըհուլիսի 9-ի վաղ առավոտից շարունակել են ստուգայցերը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Պատմության և մշակույթի հուշակոթողների տարածքներում, կանաչ գոտիներում ուժեղացված կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Հանգստի գոտիներում չեն հայտնաբերվել անկանոն հերթեր ու մարդկային կուտակումներ, գրեթե միշտ պահպանվել է սոցիալական հեռավորությունը։

Վերջին օրերին իրականացված դիտարկումների համաձայն՝ զգալի նվազել է խախտումների թվաքանակը։

Կրկնայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիներին տրամադրել են դիմակներ և իրազեկել խստորեն հետևել հակահամաճարակային անվտանգության կանոններին։

Տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված մշտադիտարկումներ իրականացրել հանրապետության ամբողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում

Անի Գրիգորյան

Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Անի Գրիգորյան

Մշտադիտարկվող զբոսավայրերում խախտումները նվազել են. ԲԸՏՄ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին