24 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Անմեղսունակ կասկածներին չեմ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել․ նախարարը՝ պատվաստանյութերի դեմ արտահայտվողների մասին
Այլ Լուրեր

Անմեղսունակ կասկածներին չեմ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել․ նախարարը՝ պատվաստանյութերի դեմ արտահայտվողների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը գնահատվում են երեք չափորոշիչով՝ նախ` ինչքանով են նրանք առաջացնում հակամարմիններ ինչ դոզայով ներարկելու դեպքում, երկրորդ՝ արդյոք առաջացնում են մարդու վրա այլ հետևանքներ, երրորդ՝ ինչքանով են նրանք իջեցնում վարակվածության տոկոսը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անվտանգությանը:

«Պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ հայտնաբերված երբևէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են, ավելի անվտանգ, քան, օրինակ,  սննդային թունավորումները, որոնք ավելի շատ մարդ են սպանում, քան վակցինաները, որոնք ընդհանրապես մարդ չեն սպանում, եթե ճիշտ են օգտագործվում»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութըկարող է անվտանգ չլինել՝ առաջացնելով տարբեր խնդիրներ, Թորոսյանը շեշտեց. «Որոշ շրջանակների անմեղսունակ կասկածներին նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ, նրանց անմեղսունակությունը ժամանակն է ապացուցել: Նրանք դրա վրա շարունակում են կառուցել իրենց մարտավարությունը` փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով մեծ հակապատվաստումային արշավ առաջացնել»:

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին