15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ
Այլ Լուրեր

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ

Հոկտեմբերի 1-ից կմեկնարկի կանանց նախնական զինվորական  պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Զինվորական  պատրաստության վարժանքներ կազմակերպվում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: 

Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն  զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը: 

Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:

Վարժանքների սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:

Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝  info@annahakobyan.am հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը:

Հարգանքով՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նմանատիպ Հոդվածներ

Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է. Աննա Հակոբյանի գրառումը

Նատա Հարությունյան

Աննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած արցախցիներին

Նատա Հարությունյան

Վերմարդկային հովանավորչության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն. Աննա Հակոբյանի գրառումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին