14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Անշարժ գույքի շուկայում առկա է աշխուժություն. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում
Այլ Լուրեր

Անշարժ գույքի շուկայում առկա է աշխուժություն. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում

Ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ անշարժ գույքի շուկայում համավարակը թողեց իր բացասական ազդեցությունը: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ  դա պայմանավորված էր նաև Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների որոշ ժամանակ փակ լինելու և անկանոն ձևով աշխատելու հետ: Ըստ էության, այն ժամանակահատվածում, երբ Կադաստրի կոմիտեի գրասենյակները փակ էին, աշխատանքն ապահովվում էր առցանց գրասենյակների միջոցով: Թեպետ առցանց հարթակների միջոցով չէր ստացվում դիմումների այն ծավալը, որն իրական պատկերի մասին խոսեր: Երբ վերջին ամիսներին սպասարկման գրասենյակները բացվեցին, արդեն պատկերն այլ է:

«Ընթացիկ տարվա օգոստոսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է 16 հազար 491 գործարք: Այս ցուցանիշը 2020 թվականի հուլիսի համեմատ աճել է մեկ ու կես տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 6.3 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում մենք նկատում ենք ակտիվացում»,- ասաց Սուրեն Թովմասյանը:

Սահմանափակումները հանելուց հետո դրական դինամիկա է նկատվում առք ու վաճառքի գործարքներում: Այստեղ կա կայուն աճ: Օգոստոսին գրանցվել է 4 հազար 904 առք ու վաճառքի գործարք, որից Երևանում՝ 1 323: Սուրեն Թովմասյանը նշեց, որ մարզերում գործարքների անհամեմատ աճ է նկատվում:  Գյուղական համայնքներում գործարքների 39 տոկոս աճ է գրանցվել, մարզային քաղաքներում՝ 7 տոկոս: Երևանում հակառակ պատկերն է, նկատվում է գործարքների քանակի նվազում:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա կոմիտեի ղեկավարը նշեց, որ ներկա պահին չեն դիտարկում ոչ գների աճ, ոչ գների նվազում, այն քիչ թե շատ կանոնակարգված, կայուն վիճակում է: Շուկայում գների անկում է տեղի ունեցել, սակայն չնչին տոկոսով: Ամռան ամիսներին 1-1.5 տոկոսի չափով գների անկում է եղել:

«Եթե համավարակը նորից թափ չհավաքի, ապա դա կնշանակի, որ շուկան կայունանալու է, և տարվա վերջ լավ ցուցանիշներ ենք գրանցելու»,- հավելեց Սուրեն Թովմասյանը:  

Նմանատիպ Հոդվածներ

Բացասական ցուցանիշներ՝ անշարժ գույքի գրեթե բոլոր գործարքներում. «Փաստ»

Սերինե

Վարձավճարների նվազում, հողերի նկատմամբ հետաքրքրություն. ինչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում

Սերինե

«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին