18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ
Այլ Լուրեր

Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դիտարկել է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերը։  Ինչպես տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, վերջին օրերի մշտադիտարկումների ընթացքում գրանցված դրական արդյունքները պահպանվել են նաև այսօր։

 Խոր Վիրապ վանական համալիրի հարակից տարածքում գրեթե բոլորը պահպանել են համաճարակային անվտանգության կանոնները, այդուհանդերձ եղել են անձանց միջև սոցիալական հեռավորությունը խախտելու, դիմակը սխալ կրելու թերացումներ։ Տեսուչները կատարել են բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ և հորդորել հետևել պարետատան կողմից սահմանված սանիտարահամաճարակային նորմերին։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խստացված հետևողական շրջայցերն ամենօրյա են։

Նմանատիպ Հոդվածներ

ԲԸՏՄ-ն վերջին օրերին գրանցել է խախտումների էական նվազում

Նատա Հարությունյան

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել Երևանի պատմամշակութային հուշակոթողների տարածքներում

Նատա Հարությունյան

Էքսկուրսիաների, ուխտագնացության ընթացքում խախտվել են հակահամաճարակային անվտագության կանոնները. ԲԸՏՄ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին