24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106899.2 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ
Այլ Լուրեր

Անտոնիո Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ ունի իր յուրօրինակ մշակույթն ու պատմությունը, բազմազանություն, որը հարստացնում է մեր կազմակերպությունն ու մեր աշխարհը: Անչափ կարևոր է Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքների շրջանակում Ձեր երկրի ներգրավվածությունը միջազգային օրակարգերում»,— մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

Գուտերեշը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների տասնամյակի գործողության առաջին տարում՝ այս տարի, անհրաժեշտ են մեր բոլորի համընդհանուր ջանքերը՝ կառուցելու այնպիսի արդար գլոբալիզացիա, որն ընդունելի լինի բոլորի համար և իրականացվեն վճռական գործողություններ կլիմայի փոփոխությունը կանխելու ուղղությամբ:

«Այս հարցում ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության ներդրումն ու աջակցությունը՝ ունենալու ավելի խաղաղ, արդար և կայուն աշխարհ բոլորի համար»,- շնորհավորական ուղերձում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:  

Նմանատիպ Հոդվածներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Նատա Հարությունյան

Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին