15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Անցել է 29 տարի, բայց անկախությունը պաշտպանության կարիք ունի․ Արամ Մանուկյան
Գլխավոր Նորություններ

Անցել է 29 տարի, բայց անկախությունը պաշտպանության կարիք ունի․ Արամ Մանուկյան

Անցել է 29 տարի, բայց անկախությունը պաշտպանության կարիք ունի։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ անկախությունը միշտ ամրանալու, վերամշակվելու ու ժառանգելու հատկություն պետք է ունենա։

«Անկախությունը տոն է՝ կարելի է համերգ անել, մեկ բաժակ խմել, ուրախանալ, բայց միայն տոնով չէ, քանի որ կցանկանայի, որ տոն լինելով հանդերձ պատասխանատվությունը շատ լինի անկախությունը պահելու համար»,- ասաց նա։

Մանուկյանը շեշտեց՝ անկախության ամենամեծ թշնամին այն է, երբ ուրիշի միջոցով ես փորձում քո խնդիրները լուծել։ Նրա գնահատմամբ՝ պետությունը պետք է ունենա  շատ բերեկամներ, շատ փող, հզոր բանակ  ու մտավորականություն, և անկախությունդ կլինի ապահով։

«Խաղաղության բացակայությունը և կոնֆլիկտների առկայությունը միջոց է անկախությունը խեղճացնելու ու կորցնելու համար։ Այն օրը, երբ կարդում էի Գերագույն խորհդի հատուկ որոշումը՝ սեպտեմբերի 23-ի հատուկ նիստում ՀՀ անկախ հռչակելու մասին, եթե ուշադիր լինեք կտեսնեք, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դահլիճում չէր՝ նա բանակցում էր Արցախի հարցով։ Այսինքն՝ մի կողմից անկախություն էինք հռչակում, մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցում է Ադրբեջանի հետ խնդիրը լուծելու համար։ Խաղաղությունն է երկրի թագավորի թիվ մեկ խնդիրը, այսինքն՝ իր ժողովրդի անվտանգության ապահովումը»,- հավելեց Մանուկյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Գյոռբըգյոռ են արել Մարտի 1-ի սպանությունների փաստերը՝ շորեր, դիակներ, փամփուշտներ, զենքերը, հիմա էլ ասում են՝ ինչի չեք բացահայտում գործը․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Diana Amirkhanyan

Նախկին իշխանությունները գազի թեմայից խոսելու իրավունք չունեն․ մենք մինչև հիմա կրում ենք իրենց թողած պարտքը․ Արամ Մանուկյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին