1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Անօդաչու սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է
Այլ Լուրեր

Անօդաչու սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է

Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այդ մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս էին եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին