27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » ԱՆ-ն կարող էր կորոնավիրուսի դեմ պայքարում մասնավոր բուժհաստատությունների ծառայությունները գնել՝ պետական հրահանգ իջեցնելով․ համաճարակաբան
Այլ Լուրեր

ԱՆ-ն կարող էր կորոնավիրուսի դեմ պայքարում մասնավոր բուժհաստատությունների ծառայությունները գնել՝ պետական հրահանգ իջեցնելով․ համաճարակաբան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օրերս ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ օրենսդրական  փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Ըստ այդ փաթեթի՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորություն ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Առաջին ալիքի տաղավարում՝Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ընդգծեց, որ համաճարակը ոչնչով չի տարբերվում ռազմական դրությունից։ Այսինքն, եթե ռազմական դրության ժամանակ վիրավորին պարտավոր են ընդունել բոլոր բուժհասատատությունները, ապա այս դեպքում կորոնավիրուսով հիվանդին ևս պետք է պարտավոր լինեն ընդունել նաև այն բուժհաստատությունները, որոնք չեն գտնվում նախարարության ենթակայության տակ՝ այդ թվում մասնավորները, դրա անհարաժեշտության դեպքում։

NewArmenia.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին աշխատակից, համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ եթե պետությունը տեղ չունի իր գերատեսչություններում, միանշանակ պետք է մասնավորի ռեսուրսն օգտագործի, բայց այնպես արվի, որ չխախտվի մասնավորի իրավունքը, և պետությունը պետք է որոշակի ֆինանսական պարտավորություն վերցնի իր վրա։

«Այս փաթեթի շրջանակում հարցեր են առաջանում, որոնց պետք է պատասխանի ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մինչ այժմ պետական հովանավորության տակ գտնվող բուժհիմնարկները արդյո՞ք օպտիմալ կերպով կառավարվել են, որ հիմա էլ ամբողջ առողջապահական դաշտը՝ մասնավորը պետք է կառավարեն»,-ասաց նա։

Համաճարակաբանի խոսքով ՀՀ առողջապահության նախարարությունը կարող էր մասնավորի ծառայությունները գնել պետական հրահանգ իջեցնելով՝ ելնելով արտակարգ դրությունից, և այդ դեպքում ոչ մեկի իրավունքները չէր խախտվի՝ ո՛չ մասնավորի, ո՛չ էլ պետության․

«Այսինքն իր քաղաքացիներին բուժծառայություն մատուցելու համար պետությունը գնում է այդ ծառայությունները մասնավորից, եթե իր ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկները չեն հասցնում»։

Համաճարակաբանը վստահեցնում է, որ  առաջնային բժշկական օղակը՝ պոլիկլինիկաները լիարժեք պատրաստ չէին կորոնավիրուսի դեմ պայքարում նորմալ ծավալով ծառայություններ մատուցելուն և հիմա էլ պատրաստ չեն։

Ռուբեն Հովհաննիսյանը կարևորեց նաև մասնավոր բուժհաստատոությունների հետ բանակցություններ վարելը․ «Արդյո՞ք բանակցություններ վարվել է մասնավոր սեկտորի հետ, արդյո՞ք իրենք հրաժարվում են այդ ծառայությունները մատուցելուց, եթե պետությունը վարձատրում է դրա համար, թե՞ պետությունը պարզապես կոպիտ միջամտությամբ ուզում է պարտադրի իր ուզած պայմաններով, առանց համարժեք վճարման ծառայություններ մատուցեն իրեն»։

Համաճարակաբանը հիշատակեց նաև, որ շատ անգամ կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցների առումով պետությունն իր պարտավորությունը չի կատարում անգամ պետական բուժհաստատությունների նկատմամբ, և ընդգծեց, որ բացի կորոնավիրուսային հիվանդության դեմ վերապրոֆիլավորված հաստատություններից շատ բուժհաստատություններում բուժանձնակազմն անգամ տարրական ռեսպերատորներն չունի, որ իրեն ավելի պաշտպանված զգա․ «Լավագույն դեպքում վիրաբուժական դիմակներն են, որոնք էական դեր չեն խաղում բուժաշխատողների պաշտպանության առումով։ Բուժման ուղեցույցների ռազմավարության հետ կապված մոտեցումները լիարժեք մշակված չեն, բժիշկների հույսին է, մասնագիտական հոտառությանն ապավինելով՝ կորոնավիրուսի բուժման ստրատեգիա են մշակում»։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

«Առօրյա թվերին նայելով՝ մեր մտավախությունն այն է, որ բացառված չէ խիստ կարանտինի հայտարարումը»․ համաճարակաբան

Սերինե

Պատվաստանյութի ստեղծման հետազոտություններն արագ առաջ են ընթանում. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին