-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115676.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Աշակերտները նախընտրում են դպրոց դիմակով հաճախել, քան սովորել հեռավար (տեսանյութ)
Այլ Լուրեր

Աշակերտները նախընտրում են դպրոց դիմակով հաճախել, քան սովորել հեռավար (տեսանյութ)

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ  պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուղեցույց  հրապարակեց, թե ինչպես և երբ պետք է հանրակրթության ոլորտում կազմակերպվեն դասընթացները։ Սեպտեմբերի տասնչորսը առաջին դասարանցիների համար դարձավ դպրոց հաճախելու առաջին օրը, իսկ այսօր՝ սեպտեմբերի տասնհինգին, տրվեց դպրոցում ողջ ուսումնական գործընթացի մեկնարկը։

Նախարարության հրապարակած ուղեցույցի ամենախնդրահարույց դրույթը պարտադիր դիմակ կրելն է՝ այդ թվում առաջին դասարանցիների համար։ Թեպետ որոշ ծնողներ դեմ են, որ երեխաները դիմակով գնան դպրոց, այնուամենայնիվ երեխաներն այդքան էլ դժգոհ չեն՝ նախընտրում են դպրոց դիմակով հաճախելը հեռավար կրթությունից։

NewArmenia.am-ի հետ զրույցում ծնողներից ոմանք ասացին, որ դիմակ կրելու հարցում երեխաներին հոգեպես նախապատրաստել են, իսկ ոմանք էլ կտրականապես դեմ են երեխաներին դիմակներով դպրոց ուղարկելուն՝ պնդում են, որ առողջական խնդիրներ կառաջանան երեխաների մոտ։ Մինչ ծնողներն անհանգստանում են՝ երեխաներն ուրախ են, որ հեռավար կրթությունից հետո վերջապես հանդիպել են իրենց ընկերներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

Նատա Հարությունյան

Թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների դպրոցները

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15- ից

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին