12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51390 By Google Analytics
Գլխավոր » Աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն

Աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում. Նիկոլ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունը ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին հարցը, որը զեկուցում էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը նշեց, որ չորս միջոցառումներից է նախատեսած, իսկ նախագիծը հնարավորություն է տալիս տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով։

«Ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այդքան էլ համաձայն չէ, որ բանկային և ֆինանսական համակարգին այդքան էլ չենք աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակում դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է:

 «Այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է, այս որոշման ամենամեծ տրամաբանությունը հետևյալն է, որ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել և որքան հնարավոր է ծավալով աշխատի: Սոցիալական բաղադրիչները շատ կարևոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում և կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունը ապահովելու ճանապահով գնանք»,- ասաց Փաշինյանը:

Գործադիր մարմնի ղեկավարը մանրամասնեց, որ 2 գործիք են կիրառել և ասել են, որ տոկոսները սուբսիդավորում են։

«Ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում են վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում ենք: 2-րդ գործիքը հետևյալն է․ շուկան քանի որ շատ վատ վիճակում է բանկերը կարող են հակված չլինել այդպիսի վարկավորում տալու,  որպեսզի բանկերին խթանենք, որ շահագրագռված լինեն, կառավարությունը ասում է, որ, ըստ ծրագրերի, աշխատավարձերի, հարկերի, տուրքերի ժամանակ փողի 50 տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում՝ փողի 45 տոկոս, հումքի դեպքում՝ 40 տոկոսը, սննդամթերքի ներկրկան դեպքում՝ 30 տոկոսը»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ կառավարության նոր որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա․ Նիկոլ Փաշինյան

Աշխեն

Թող ճոռոմ չհնչի, բայց ես սա համարում եմ գյուղատնտեսական ոլորտում պատմական փոփոխություններ անելու հնարավորություն․ Նիկոլ Փաշինյան

Աշխեն

ՊԵԿ-ը եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ․ Նիկոլ Փաշինյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին