20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107958.4 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » 29 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն անկախությունն ընտրեց որպես պետության զարգացման միակ հնարավոր ճանապարհ
Այլ Լուրեր

29 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդն անկախությունն ընտրեց որպես պետության զարգացման միակ հնարավոր ճանապարհ

29 տարի առաջ այս օրը՝ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրեցին որպես պետության զարգացման միակ հնարավոր ճանապարհ։

Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Անկախության հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով, ընթացքին հետևեց 117 դիտորդ` 25 երկրից: Քվեարկողների 99,5 տոկոսն «այո» ասաց անկախությանը՝ ամրագրելով անկախ պետություն ունենալու իր իրավունքը: 

Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի  ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն էլ օրհնեց քաղաքացիների որոշումը:

Արդեն 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Անկախ Պետությունների Համագործակցությանը:

Նմանատիպ Հոդվածներ

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Անի Գրիգորյան

ՌԴ-ն առաջարկել է Մոսկվայում անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հնարավոր հանդիպումը

Անի Գրիգորյան

Արդյո՞ք Ռուսաստանը կունենա իր վճռական ասելիքը այստեղ եւ հիմա

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին