26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100233.6 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » Աշխարհի ամենամեծ գիտակրթական փառատոնն անցնելու է Հայաստանում. ԿԳՄՍ նախարար
Այլ Լուրեր

Աշխարհի ամենամեծ գիտակրթական փառատոնն անցնելու է Հայաստանում. ԿԳՄՍ նախարար

Հիմնական բարեփոխումները տեղի են ունենում հանրակրթության ոլորտում։ Անցած տարվանից մեկնարկած չափորոշիչները դրվել են քննարկման, որը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, որովհետև երբեք առարկայական չափորոշիչները նման քննարկում չեն ունեցել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ քննարկումներում  ներգրավված են եղել վեց հազար ուսուցիչ, ակադեմիական ներկայացուցիչներ։

«Ընթացքի մեջ են ԿԳՄՍ ռազմավարության աշխատանքները, հաջորդ ամսվանից կդրվի քննարկման։ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքն այս ամսվա ընթացքում կուղարկվի ԱԺ։ Ֆինանսավորման նոր կարգ է մշակվել, մշակվել է սահմանամերձ համայնքների ուսուցիչների  գործուղման նոր ծրագիր, աշխատավարձը 30 տոկոսով բարձր է, բնակարանի, կոմունալի վարձերը հոգալու է նախարարությունը։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարից։ «ԻՄ քայլը» հիմնադրամի հետ իրականացնում ենք  արտերկրում սովորելու ծրագիր, պայմանով, որ շրջանավարտները հետ գան Հայաստան։ Աշխարհի ամենամեծ գիտակրթական փառատոնն անցնելու է Հայաստանում, որին կմասնակցեն Նոբելյան մրցանակակիրներ և այլ գիտնականներ։ Մշակութային ոլորտում իրականացվում են այնպիսի նախագծեր, որոնք վկայում են, որ մենք ունեցել ենք լուրջ հաջողություններ»։

Նախարարն ասում է՝ իր օրոք ՀՀ-ում բացվել է շուրջ 60 նախակրթարան։ «Այս տեմպերով դպրոցաշինություն Հայաստանի 30 տարվա պատմության մեջ չի եղել»,- ասաց նա՝ հավելելով.

«ՀՀ-ում հեռավար ուսուցման ներդրումը Հայաստանում համեմատեք ամենազարգացած երկրների հետ, թվում է, թե տարբերություն պիտի լինի, բայց առաջին փուլի մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում համակարգի ներդրումը բավականին հաջող է եղել»։

Նմանատիպ Հոդվածներ

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիայից բերման է ենթարկվել 3 անձ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին