-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115891.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհ

Աշխարհում ավելի քան 43 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել Է 43 միլիոնը:

Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա:

Նրա տվյալներով՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում Է 43 009 311, մահացել Է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ:

Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165): Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):

Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել Է վարակման 1 513 877 դեպք, առողջացել Է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից 1969 առողջացած և 38 մահվան դեպք՝ մեկ օրում

Նատա Հարությունյան

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք, առողջացել են 3845-ը

Անի Գրիգորյան

Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են. մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին