29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100883.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը

Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 20 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է [«Արմենպրես»]«Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք օգոստոսի 12-ին հրապարակվել են կազմակերպության կայքում: Օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով 12:42-ի դրությամբ աշխարհում «եղել Է (նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության) 20 120 919 հաստատված դեպք, ներառյալ մահվան 736 766 դեքերը՝ ԱՀԿ-ում ստացված հաղորդումների համաձայն»:

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի Է առնում վարակման եւ մահվան դեպքերի մասին սոսկ պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել Է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանչվել համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին