21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Աշխարհում հիմա իրենց դիրքերն ամրացնելու հնարավորություն ունեն ավելի փոքր պետությունները․ Ռուբեն Սաֆրաստյան
Քաղաքականություն

Աշխարհում հիմա իրենց դիրքերն ամրացնելու հնարավորություն ունեն ավելի փոքր պետությունները․ Ռուբեն Սաֆրաստյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսի հաղթահարումից հետո աշխարհում շատ բան կփոխվի։ NewArmenia.am-ի հետ զրույցում նմամ տեսակետ հայտնեց «Արևելագիտության ինստիտուտի» տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ բացառիկ դեպք է, որ գլոբալիզացիայի պայմաններում վտանգ է առաջանում, որը համաշխարհային տարածվածություն ունի։ Նա նշեց, որ առաջին անգամ է, որ մարդկությունը «ժամառ առ ժամ» հետևում է այդ վտանգի ավելի ուժեղացմանը։

«Այս պայմաններում, կարծում եմ, որ շատ երկրների բնակիչներ կորցնում են վստահությունն իրենց իշխանություններ նկատմամբ։ Պարզվում է, որ շատ զարգացած երկների՝ ԱՄՆ, ԵՄ անդամ երկրների, բժշկական համակարգը պատրաստ չէ նման մարտահրավերների, իսկ կառավարման համակարգերն էլ շատ ուշ են արձագանքում։ Այսինքն՝ սա կարող է առաջացնել ճգնաժամ՝ հասարակությունների կողմից դեպի պետությունը։ 2-րդ այն է, որ, եթե նայենք համաշխարհային առումով, ապա կտեսնենք, որ սկզբնական շրջանում ամեն պետություն ինքն է փորձում  իր խնդիրները լուծել, նոր մտածում է ուրիշներին օգնելու մասին։ Սա նշանակում է, որ  ստեղծված միջազգային համակարգերը, որոնք պետք է կոլեկտիվ գործողություններ մղեին, իրականում, կայացած չեն, ինչն էլ կարող է հերթական ճգնաժամի հիմք դառնալ»,- ասաց Սաֆրաստյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ հիմա աշխարհում իրենց դիրքերն ամրացնելու հնարավորություն ունեն ավելի փոքր պետությունները, որոնք հնարավորություն ունեն ավել լավ կազմակերպվել ու ճգմաժամի պարագայում արձագանքել կորոնավիրուսին։ Նա հիշեցրեց, որ աշխարհի խոշորները, ինչպիսին  ԱՄՆ-ն է և այլն, չեն կարողանում հակահարված տալ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակին, այսինք ՝ զորեղ լինելն ու ճգնաժամին հակահարված տալն իրարից հեռու բաներ են։

«Փոքրերի՝ աշխարհում դիրքերի ամրապդնումն էլ կարող է շատ հետաքրքիր երևույթ լինել»,- շարունակեց նա։

Հարցին՝ ՀՀ-ն կարո՞ղ է աշխարհում դիրքերն  ուժեղացնել՝ հաշվի առնելով, որ փոքր պետություն է, ավելին՝ դեռևս վատ չի արձագանքում կորանավիրուսից առաջ եկած մարտահրավերներին, Սաֆրաստյանը պատասխանեց․ « Եթե անեն այն ինչ ծրագրավորված է, ապա կկարողանանք, սակայն, իհարկե, շատ մեծ ջանք է պահանջվում մեր իշխանություններից։ Կարծում եմ՝ մենք կկարողանք մեր դիրքերն աշխարհում ուժեղացնել, բայց պետք է հետևողական լինել ու նախատեսված ծրագրերը կատարել մինչև վերջ։ Հեշտ չէ՝ դժվար է լինելու, բայց շանս կա»։

Խոսելով տարածաշրջանում հնարավոր փոփոխությունների մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց, որ փոփոխություններ միանշանակ կլինեն։ Ըստ նրա՝ մի կողմից այդ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ավելի զարգանան, բայց մյուս կողմից էլ դժվար է ասել, թե Մերձավոր Արևելքում ինչ զարգացումներ կլինեն։

«Օրինակ՝ տարածաշրջանում գնում է ԱՄՆ ազդեցության թուլացման գործընթաց և սա ավելի կարագացվի։ Զուգահեռ Թրամփը հայտարարում է, որ զորքերը հանում է տարածքից։ Նաև Արևմտյան այլ ուժեր, որոնք Մերձավոր Արևելքում աջակցում են ԱՄՆ-ին, հիմա տեսնում ենք, որ կարող են հետ քաշել ուժերը, քանի որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում։ Չի բացառվում, որ ՌԴ-ն էլ նման գործողությունների դիմի, այսինքն՝ Մերձավոր Արևելքը մնա ինքն իր հետ»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Միևնույն ժամանակ վերջիսն հավելեց, որ դեռևս պետք է սպասել ու հասկանալ, թե Մերձավոր Արևելքի երկների ներսում կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ճգնաժամն ինչ աստիճանի կլինի։ Սաֆրաստյանը չի բացառում, որ շատ արագ կարող է տնտեսական անկում լինել, ինչն իր հետ կբերի սոցիալական դժգոհությունների մեծացում։

«Օրինակ՝ Բեյրութում, Լիբանանում տնտեսության անկման պատճառով կարող են սոցիալական ընդվզումները մեծանան։ Մերձավոր Արևելքի երկրներն առանձնանում են նրանով, որ բնակչության մեջ երիտասարդները մեծ թիվ են կազմում, իսկ սոցիալական խնդիրները կանդրադառնան նրանց վրա, իսկ իրենք ակտիվ զանգված են ու կարող են սոցիալական ընդվզումներ առաջացնել»,- հավելեց Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է հարևան Թուրքիային, թուրքագետը նկատեց, որ արդեն իսկ կան կանխատեսումներ, որ Թուրքիայում խոցելի է հատկապես ֆինանսական համակարգը։ Նրա խոսքով՝ թուրքական լիրան վերջին տարիներին անկում է ապրել, հիմա էլ կանխատեսվում է, որ  անկումը կշարունակվի։

«Սա կբերի սոցիալական լարվածության աճի, բայց տնտեսական առումով դեռևս դժվար է կանխատեսումներ անել, թեպետ անկում կլինի։ Անկումը չի բացառվում, որ հետևանք ունենա նաև քաղաքական առումով, քանի որ հնարավոր է՝ տնտեսության թուլացումն ազդի իշխող «Արդարություն, զարգացում» կուսակցության դիրքի վրա։ Այսօր Թուրքիայում ընդդիմությունը դեռևս իշխանությանն այլընտրանք չէ, գուցե առկա իրավիճակը նպաստի ընդդիմության դիրքերի ուժեղացմանը»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ցեղասպանությունն ընդունելով՝ կդավաճանեն իրենք իրենց․ Թուրքիան վախենում է պատասխանատվությունից․ Ռուբեն Սաֆրաստյան

Սերինե

Էրդողանի կողմից պաշտոնական հայտարարություն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին չի եղել, հետևաբար, արձագանքելն անիմաստ է․ Ռ․ Սաֆրաստյան

Աշխեն

Արևելագետը Թուրքիայի «Գարնանային վահան» գործողությունը դիտարկում է ՌԴ-ի հետ պայքարի համատեքստում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին