6 C
Yerevan
4 Դեկտեմբերի, 2020
118051.2 By Google Analytics 03.12.2020
Գլխավոր » Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին
Այլ Լուրեր

Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ: Այնուհետև  6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները: 

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Ղուլյանին վերջին 15 տարում խորհրդարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու, արտաքին կապերում գրանցած ձեռքբերումների համար և վստահություն հայտնել, որ նրանց համագործակցությունը դեռ շարունակվելու է ի շահ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման։

Արցախի Հանրապետության 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ Հոդվածներ

Աշոտ Ղուլյանը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Նատա Հարությունյան

Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում. Աշոտ Ղուլյան

Սերինե

ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն ստանձնել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին