14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Ապագան հեռավար դասընթացներինն է. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ապագան հեռավար դասընթացներինն է. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Արտակարգ իրավիճակում ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցման ռեժիմի անցնելու եւ դրա արդյունավետության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է մշակութաբան, ազգագրագետ Նիկոլ Մարգարյանի հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Ապագան հեռավար դասընթացներինն է։ Ի մասնավորի՝ բարձրագույն կրթության պարագայում։ Մասնագետ դառնալը չի ենթադրում ընդունելի վարքագծի  քարոզչություն եւ կոգնիտիվ յուրացում, ինչն անհրաժեշտ է դարձնում կենդանի հաղորդակցությունը։

Հեռավար յուրացումը, բացի նորագույն տեխնոլոգիաների հետ առնչվելուց, ունի նաեւ այլ առավելություններ, որոնք արդի աշխարհում բարձր են գնահատվում։ Ժամանակի խնայողությունը, որ առաջանում է կրթական հաստատություններ չհաճախելու պատճառով։ Որոշակի ֆինանսական խնայողությունները՝ նույն պատճառով։ Կարեւոր է նաեւ հարմարավետության հետ կապված տարբերությունների հաղթահարումը, որոնք առկա են լսարանում։ 

Բուհական հաստատությունները եւս մասնակիորեն ազատվում են որոշակի ծախսերից (հոսանքի, ջեռուցման, շինությունների պահպանման, գույքի ապահովման, վերականգման եւ այլն), որոնք կարելի է ծախսել կրթական ծրագրերի վրա»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին