17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107481.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները
Այլ Լուրեր

Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսավարողի համատեղ միջոցներով օգոստոսի 5-ի վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են «Սևան» ազգային պարկից: ««Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքներն ապամոնտաժվում են: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի»,- նշում են ազգային պարկից:

Հուլիսի 26-ին «Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղի էր ունեցել մեծ հավաքույթ, ինչից հետո պարետատունը հուլիսի 28-ին 14 օրով դադարեցրել էր «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունեությունը: Այնտեղ խախտվել էին կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու, դիմակների համար փակ աղբաման ունենալու, սեղանների և անձանց միջև սահմանված համապատասխան հեռավորություն պահպանելու, ջերմաչափման գրանցամատյանները պատշաճ լրացնելու սահմանված պահանջները:

Նմանատիպ Հոդվածներ

Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը. Ռոմանոս Պետրոսյան

Նատա Հարությունյան

«Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին