7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54093 By Google Analytics
Գլխավոր » Ապատեղեկատվության տարածման հավանականությունը հասցվել է զրոյի. «ՀՀ»
թերթերի տեսություն

Ապատեղեկատվության տարածման հավանականությունը հասցվել է զրոյի. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Հայաստանում արտակարգ դրության սահմանափակման ռեժիմի խախտման ոչ էական դեպքեր են արձանագրվել, որոնց համար վարչական տույժի  կիրառման անհրաժեշտություն չի եղել: Հայտնի ճշմարտություն է, որ ապատեղեկատվության հիմնական պատճառը տեղեկատվության պակասն է՝ տվյալ դեպքում պետական աղբյուրներից տրվող տեղեկատվության մասին է խոսքը:

ՀՀ կառավարությունն այս բացը լիովին փակել է՝  պարետատանը կից ձեւավորելով Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղ օրական երեք անգամ լիազոր  նախարարությունների, պետական կառույցների ներկայացուցիչները տրամադրում են անհրաժեշտ ոլորտային տեղեկատվությունը:

Ասուլիսների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, որոնց մի մասը նաեւ համացանցով ստացվածներն են՝ պետության պատասխանատուները լիովին բավարարում են հասարակության մոտ առկա  տեղեկատվության պահանջը: 

Մյուս կողմից էլ անհրաժեշտ է արձանագրել, որ  հանրապետության ԶԼՄ դաշտը եւ սոցիալական ցանցերում ակտիվ քաղաքացիներն այս հարցում դրսեւորում են միասնական պետականամետ դիրքորոշում, ինչը մեր ժողովրդի բնավորության բնորոշ գծերից է:

Պատմության դժվար ճամանակահատվածներում  միասնաբար հանդես գալու այս երեւույթը միշտ էլ եղել է՝ բարձրացնելով երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու մեր ժողովրդի գործողությունների արդյունավետությունը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին