21 Հունվարի, 2020
Գլխավոր » «Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության 23 տարվա բանակցությունները չհանգեցրին որևէ համաձայնագրի»․ Վլադիմիր Կազիմիրով
Քաղաքականություն

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության 23 տարվա բանակցությունները չհանգեցրին որևէ համաձայնագրի»․ Վլադիմիր Կազիմիրով

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Բանակցությունները՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ 1994-95 թթ-ին տվեցին հրադադար և կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին պայմանագիր, իսկ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության 23 տարվա բանակցությունները չհանգեցրին որևէ համաձայնագրի»,- այսօր Երևանում «Լազարյան ակումբի» նիստում հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը։

Ըստ նրա՝ ներկայումս սահմանին և շփման գծում լարվածությունը թուլացել է, բայց ամբողջովին վերացված չէ։

Վ․Կազիմիրովը նշեց, որ այս տարի մայիսին հրադադարի 25-ամյակն էր, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես ԼՂ բնակչության համար, սակայն տարիների հետ մոռացության է մատնվում, թե ինչն ինչպես է ձեռք բերվել, և բացի կողմերից մեկի դիտավորյալ խեղաթյուրումներից, լինում են նաև պարզապես սխալներ, հատկապես՝ ՌԴ դերի առումով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեմն գնում է միջազգային պրակտիկայում անհայտ քայլերի։ Նա վերհիշեց հրադադարի պայմանագրի կնքման պատմությունը, թե ինչպես է Հեյդար Ալիևը հասել նրան, որ կնքի այդ պայմանագիրը Ղարաբաղի հետ մայիսի 8-ին, ապա Ալիևն իրեն խնդրել է ձեռք բերել նաև Հայաստանի ստորագրությունը, կասկածել են՝ արդյո՞ք Երևանը կհամաձայնի, և երեկոյան ստացել են Երևանի հաստատումը։

«Այդ փաստաթղթի ամբողջ յուրահատկությունը, անգամ շատ կետերի աբսուրդն այն է, որ այն լիովին թելադրված է Հեյդար Ալիևի կապրիզներով, նա չէր ցանկանում ստորագրել նույն թուղթը Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասաց Վ․Կազիմիրովը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին