13 C
Yerevan
6 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Առանց սիմպտոմների պացիենտները, հնարավոր է, ընդհանրապես հիվանդանոցային բուժօգնություն չստանան. Թորոսյան
Այլ Լուրեր

Առանց սիմպտոմների պացիենտները, հնարավոր է, ընդհանրապես հիվանդանոցային բուժօգնություն չստանան. Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մենք ի՞նչ բազա ունենք թթվածնային սարքերի, հիվանդասենյակների, ինչքա՞ն մարդու են պատրաստ սպասարկել, և ի՞նչ աշխատանքներ ենք կատարում այդ թվերն ավելացնելու համար,- այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքվեց ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանը:

«Կորոնավիրուսով պացիենտների թվի աճմանը զուգընթաց մոտեցումները փոխվում են, սկսած նրանից, որ թեթև հաստատված ձևերով և առանց սիմպտոմների պացիենտները, հնարավոր է, ընդհանրապես հիվանդանոցային բուժօգնություն չստանան, և նրանք, օրինակ, մեկուսացվեն հատուկ մեկուսացման վայրերում, կամ հյուրանոցներում ընդհուպ մինչև այդ պացիենտներին տնային պայմաններում հսկողության տակ պահելըմինչև հիվանդությունն ինքն իրեն անցնի, քանի որ նշել ենք դեպքերի մեծ մասի համար բուժօգնության կարիք չկա:

Ինչ վերաբերվում է միջին ծանրության և ծանր դեպքերին, ապա նրանց համար միանշանակ անհրաժեշտ է հիվանդանոցային բուժօգնություն, որի համար այս պահի դրությամբ Երևան քաղաքում կա չորս մասնագիտացված բժշկական կենտրոններ Նորքի ինֆեկցոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաճյուղը, որոնց գումարային մահճակալային ֆոնդը կազմում է մոտավորապես վեց հարյուր հիսունի կարգի: Կա այլ սցենար, որ մարզային բժշկական հաստատություններ էլ կարող են առանձնացվել: Այս պահին գործող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների մասին է խոսքը: Նաև առանձնացված են Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքները և այս պահին էլ այնտեղ գտնվում են պացիենտներ, որոնք չունեն սիմպտոմներ կամ շատ թեթև են»,-պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերից առանձնացված ունենք քառասուն սարք, որից օգտագործվում է միայն մեկը` ծանր թոքաբորբ ունեցող պացիենտի համար: Ինչպես նաև հավելեց, որ ևս յոթ սարքերի գնումների պրոցեսի մեջ են։

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսից ապաքինված ևս 10 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից․ ապաքինվել է 43 մարդ

Աշխեն

Արսեն Թորոսյանի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանին ենթակա բուժհաստատությունների 31 բժիշկ

Diana Amirkhanyan

Վարակված բուժծառայողների թիվն ավելանում է. Արսեն Թորոսյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին