29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Առաջիկա շաբաթների ընթացքում կորոնավիրուսի թեստավորումները կհասցվեն 3000-ի. Արսեն Թորոսյան
Սոցիալական

Առաջիկա շաբաթների ընթացքում կորոնավիրուսի թեստավորումները կհասցվեն 3000-ի. Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առաջիկա շաբաթների ընթացքում կորոնավիրուսի թեստավորումները կհասցվեն 3000-ի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ թեստավորումը արվում է 2 նպատակով՝ հայտնաբերելու ու մեկուսացնելու, բուժելու։

«Կարող եմ վստահեցնել, որ բուժական առումով որևէ մեկը դուրս չի մնում, այսինքն՝ բուժման կարիք ունեցող բոլոր քաղաքացիները թեստավորվում են։ Մենք ավելի շատ բաց ունենք  ասիպտոմ դեպքերը հայտնաբերելու, ինչը ծավալների մեծացման զուգընթաց կկարգավորվի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, որ  լինում են դեպքեր, երբ մարդն ունի երկկողմանի թոքաբորբ, բայց նրան չեն թեստավորում, Թորոսյանը շեշտեց, թե թոքաբորբն ուղիղ բժշկական ցուցում է, որ մարդը պետք է թեստավորվի։

 «Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստ անելու, ակնհայտորեն դու վարակված ես։ Ի դեպ, այլ երկրներում էլ է եղել, որ ենթադրենք` ընտանիքի մի անդամը վարակված է եղել, մյուս անդամների մոտ ակնհայտ սիմպտոմներ են եղել, ընդունված է եղել չթեստավորել: Եթե բուժումն անցնում է տանն, ապա անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ որ գիտես, որ 14 օր տանը պետք է մնաս: Այլ է խնդիրը, որ մարդը պետք է հիվանդանոց պառկի: Այդ դեպքում պետք է հավաստիանանք, որ նա ունի այդ հիվանդությունը»,-ասաց նա:

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին