13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Առաջին անգամը չէ, որ Իրանը ՀՀ-ին ուշ է շնորհավորում՝ Անկախության տոնի կապակցությամբ․ Գոհար Իսկանդարյան
Կարևոր

Առաջին անգամը չէ, որ Իրանը ՀՀ-ին ուշ է շնորհավորում՝ Անկախության տոնի կապակցությամբ․ Գոհար Իսկանդարյան

Վստահ էի՝ շնորհավորանքը լինելու էր, թեկուզ ուշացումով, բայց անպայման լինելու էր։ NewArmenia.am-ի հետ զրույցում այս կերպ արձագանքեց իրանագետ Գոհար Իսկանդարյանն` Իրանի Իսլամական Հանրապետության՝ ՀՀ անկախության օրը 3 օր ուշացումով շնորհավորելուն։ Նա նկատեց, որ ուշացումով շնորհավորելը ՀՀ հասարակական դաշտում աղմուկ է բարձրացրել, կապվում է նաև Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հետ, բայց շեշտեց, թե առաջին անգամ չէ, որ Իրանն ուշ է շնորհավորում ՀՀ-ին։

«Չեմ կիսում կարծիքները, թե կապ ունի Իրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հետ, քանի որ առաջին դեպքը չէ։ Իհարկե, կարող է որոշ խնդիրներ նպաստած լինեն այս գործընթացին, բայց, այնուամենայնիվ, դրանք հիմնաքարային չեն։ Մենք ունեցել ենք իրավիճակ, որ մի ամիս ուշ են շնորհավորել։ Ուշացումն ավելի շատ կկապեմ ընթացակագերի հետ, որը շատ ժամանակ ԻԻՀ գործադիր մարմնում լինումէ»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ  Փաշինյան-Ռոհանի պատմական հանդիպումից հետո, որտեղ քննարկվեց ՀՀ-ն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելը, քաղաքական համագործակցության խորացումը և այլն, ՀՀ-ում անհասկալիորեն ակտիվացան ՀՀ-Իսրայել հարաբերությունների խորացման քննարկումները, զուգահեռ էլ տեսնում ենք, որ մինչ օրս Իրանի հետ քննարկված ծրագրերը կյանքի չեն կոչվել, Իսկանդարյանն արձագանքեց․ «Այն, որ ԻԻՀ-ին դուր չի գալիս Իսրայելի հետ մեր  ձևավորված հարաբերությունները, գաղտնիք չէ՝ իրենք այս մասին բացահայտ են ասում։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ սա լուրջ խնդիր կարող է դառնալ ՀՀ-Իրան երկկողմ հարաբերությունների համար, քանի որ նույն հանդիպումների ժամանակ այս հարցերը քննարկվում են։ Այսինքն՝ այնպես չէ, որ ԻԻՀ-ն հանկարծակիի է գալիս մեր՝ Իսրայելի հետ ունեցած հարաբերություններից, քանի որ այս ամենը երկուստեք խորհրդակցվում է, գալիս են որոշակի եզրակացության ու նոր որոշակի աշխատանքներ են սկսում»։

Ինչ վերաբերում է Իրանի հետ կյանքի չկոչված ծրագրերին, Գոհար Իսկանդարյանը շեշտեց, թե մեր ասած ծրագրերի կողքին առնվազն 10 չիրականացված ծրագիր կարող է ասել, որոնց մի մասը եղել է դեռևս Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահամադինեժադի կառավարման ժամանակ կնքված։ Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական դաշտում է։

«Օրինակ՝ Մեղրիում Հիդրոէլեկտրակայանի կառուցման հարցը և այլն, այսինքն՝ խնդիրները չենք կարող կապել միայն Իսրայելի գործոնի հետ։ Երբ մենք Իրանին հարցնում ենք, թե Մեղրու ՀԷԿ-ի ծրագրի հետ կապված ի՞նչ խնդիրներ կան, քանի որ պայմանագիրը կնքված է և այլն, մեզ պատասխանում են, որ նախագիծը կյանքի չի կոչվում ֆինանսական սղության պատճառով։ Պարզաբանում են, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են կիրառել, ու  իրենք ֆինանսական խնդիրներ ունեն, ինչի պատճառով էլ երկրից դուրս ծրագրեր չեն իրականացնում։ Սակայն սա չի նշանակում, որ ապագայում այս ծրագրերը կյանքի չեն կոչվի, այսինքն, երբ լինեն միջոցներ, ծրագրերին կվերադառնան ու կիրականացնեն։ Իսրայելի հետ նոր ենք սկսում հարաբերություններ հաստատել, ի՞նչ էր պատճառ, որ մինչ այս չէիք անում»,- եզրափակեց Գոհար Իսկանդարյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված

Նատա Հարությունյան

Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան

Անի Գրիգորյան

Իսրայելը հայտարարել Է, որ ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին հարվածը հասցվել Է արկի արձակման պատճառով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին