17 C
Yerevan
27 Մայիսի, 2020
69216.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. Deutsche Welle
Աշխարհ

Առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. Deutsche Welle

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսի մահվան դեպք չի գրանցվել:

«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահ չի արձանագրվել:

2019 թվականի դեկտեմբերից մինչ այժմ կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում գրանցվել է 3 հազար 331 դեպք: Վարակված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 740 է, որից 77 հազար 167-ն ապաքինվել է: Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակվածության 32 նոր դեպք: Պատկան մարմինները նշում են, որ դրանք բերովի դեպքեր են:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Չինաստանում վերջին օրերին վարակի հետևանքով մահվան նոր դեպքեր չեն գրանցվում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն

COVID-19. Վարակի բռնկումից ի վեր Չինաստանում առաջին անգամ նոր դեպք չի գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն

COVID-19. Չինաստանում վարակվածության 4 նոր դեպք է գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին