-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի
Այլ Լուրեր

Առաջնագծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն հիմնականում կիրառում է հրետանի

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին մարտական գործողությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան նորից մարտական գորոծղությունները շարունակվել են բոլոր ուղղություններով: Այսօր թեժ է եղել կենտրոնական ուղղությունը: Հյուսիսում հարձակողական մի քանի փորձ է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել մեր դիրքեր և առաջանալ: Մեր հրետանային դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի, եղել են հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր: Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են: Հատկապես ուղղությունը թեքվել է դեպի ավելի հարավ, ավելի մոտ Արաքսի հունին: Մի քանի օջախային, առանձին տեղերում մեր ԶՈՒ-ն կասեցրել է հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը, որևէ միլիմետր առաջ չի եկել որևէ խմբավորում: Հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են, այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերին, բայց պահպանում են իրենց աստիճանը: Հակառակորդի կողմից կիրառվում է հիմնականում հրետանի, շատ քիչ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ ու մասամբ՝ օդուժ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցըթիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախումթե ՀայաստանումԱռկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններԱդրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՀայաստանիՌուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբձեռնարկել հարձակումներհրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրերՀոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ինտեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադարՈրոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական ՀանրապետությանՌուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարությանՀումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբձեռնարկել հարձակումներհրետակոծել առաջնագիծը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին