26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100214.4 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » Առաքելություն եմ ստանձնել բարեփոխել ոլորտը, ինչը անում եմ․հրաժարականի հարց իմ օրակարգում չկա․ Արայիկ Հարությունյան
Այլ Լուրեր

Առաքելություն եմ ստանձնել բարեփոխել ոլորտը, ինչը անում եմ․հրաժարականի հարց իմ օրակարգում չկա․ Արայիկ Հարությունյան

«Մանդատի վայր դրման գործընթացը դեռ չի ավարտվել, և ես զերծ կմնամ անդրադառնալ այդ հարցին, գուցե դրան կանդրադառնամ հաջորդ օրերին, բայց մի փաստ կուզեմ արձանագրել, որ անցած ամիսներին ես Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել եմ զրո քննարկում։ Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, որոնք մենք կքննարկեինք»,- խոսելով պատգամավորի հրաժարականի մասին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` հավելելով, որ ընդհանրական քննադատությունների և հայտարարությունների մասին չի խոսելու։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանn օրերս հրաժարվեց պատգամավորական իր մանդատից` պատճառաբանելով, որ ԿԳՄՍ նախարարի և իր ընկալումները ոլորտի հետ կապված անհամապատասխան են, եւ որ Արայիկ Հարությունյանն անհեռանկարային բարեփոխումներ է իրականացնում։

Իր հրաժարականի հիմքերին անդրադառնալով՝ նախարարն ասաց․ «Եթե այդ հիմքերը լինեին, ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և դիմում կգրեմ։ Բողոքները կապված են այն մեծ բարեփոխումների հետ, որն իրականացվում է։ Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կախված է նրա հետ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք ունենալու ենք քննադատող և վերլուծող սերունդ, որը նրանց հենքը չի հանդիսանա այլևս։ Կխնդրեմ մեր գործընկերներին ամպագորգոռ հայտարարություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանից։ Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխել, այդ առաքելությունը ներկայում իրականացնում եմ և եթե ես ինքս կզգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ հիմա, սխալ ուղղության դեպքում՝ հրաժարական կտամ, հիմա իմ օրակարգում նման հարց չկա», ասաց Արայիկ Հարությունյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ իրեն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին Հարությունյանը չխոսեց՝ նշելով, որ բոլորին կանդրադառնա այսօր հատ-հատ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված արարողությանը

Անի Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը մասնակցել է նկարիչ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին

Անի Գրիգորյան

Տո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ․ Արայիկ Հարությունյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին