7.3 C
Yerevan
9 Ապրիլի, 2020
54045 By Google Analytics
Գլխավոր » Առողջապահական համակարգի վերազինման խնդիր կա․ Մհեր Գրիգորյան
Քաղաքականություն

Առողջապահական համակարգի վերազինման խնդիր կա․ Մհեր Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կառավարությունում մեկնարկեց կարոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին հարցը, որը զեկուցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նկատեց, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման տեմպերը, ձևը և ընթացքն ակնհայտ է դարձնում, որ կա նոր իրողություն, որի  պարագայում պետք է որոշակի բևեռացումներ ունենանք՝ ռեսուրսների օգտագործման հետ կապված:

«Բևեռացումը կլինի հետևյալ ուղղություններով․ սպառման դեֆորմացման պարագայում նաև համակարգում կա որոշակի լիկվիդայնության անկում և ենթադրվում է, որ մենք պետք է ունենանք գործողությունների և միջոցառումների շարք, որով այդ խնդիրը չեզոքացնենք: Երկրորդ ուղղությունը, որի շուրջ պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց խմբերն են, որոնց պետք է թիրախավորենք և օժանդակենք: Երրորդ ուղղությունը սոցիալապես անապահով և խոցելի խմբերի սոցիալական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է ունենանք միջոցառումներ, որոնք այդ խնդիրը կկարգավորեն»,- մանրամասնեց Գրիգորյանը։

Փոխվարչապետը շեշտեց, որ այսօր առողջապահական համակարգի վերազինման խնդիր կա ու կարևոր է այս խնդրի կարգավորումը։

«Նաև, ելնելով իրավիճակից, պետական պահուստների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորումն է կարևոր: Այսինքն՝ համապատասխանաբար պետք է ունենանք նոր ֆինանսական մոդել, ճշգրտենք անելիքները, ծախսերը և ներգրավվելիք միջոցները»,- շարունակեց Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ  հավելեց, որ այս ծրագրով ուզում են ոչ միայն աջակցել  տնտեսության մրցունակ հատվածին, այլև սոցիալական առաջին հարվածները ստացած  խավերին։

«Այս փաթեթի խորքային նպատակը ՀՀ տնտեսությանը, հանրությանը, մեր քաղաքացիներին ետկորոնավիրուսային ժամանակաշրջանում մրցունակ տնտեսություն և մրցունակ գործունեություն կառուցելու նախապատրաստելը և տրամադրելն է: Այս օրակարգը զարգացման ոչ մի սցենարի պարագայում չպետք է մոռանանք: Մենք ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մեր երկրի մրցունակության բարձրացման տրամաբանություն և այս օրակարգը չպետք է կորցնենք նույնիսկ ամենաօրհասական պահերին»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին