3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Առողջապահության փոխնախարարն այցելել է 12-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին
Այլ Լուրեր

Առողջապահության փոխնախարարն այցելել է 12-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատուն` տեսակցելու երեկ 12-րդ երեխային լույս աշխարհ բերած ծննդկանին, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Բժիշկների գնահատմամբ` փոքրիկի և մոր առողջական վիճակը բավարար է:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կնոջը հայրենիքին երեխաներ պարգևելու համար, մաղթել առողջություն:
«Հերոսական այս քայլին բոլորս պիտի հետևենք: Լավ է, երբ տանը շատ երեխաներ են լինում: Եղեք առողջ ու վայելեք մայրության բերկրանքը»,- նշել է Արտյոմ Սմբատյանը:
«Արդեն 6 տղայի և 6 աղջկա մայր եմ: Հուսով եմ էլի երեխաներ կունանամ»,- ասել է ծննդկանը:
Այնուհետև նախարարի տեղակալը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ շրջել է ծննդատան տարածքում, ծանոթացել պայմաններին, հագեցվածությանը:
Ընդհանուր առմամբ, Արտյոմ Սմբատյանը գոհունակություն է հայտնել կատարվող փոփոխությունների առնչությամբ և նշել, որ առողջապահության նախարարության ենթակայության բազմապրոֆիլ միակ կազմակերպությունը պիտի առաջատար դառնա, քանի որ այդ ներուժն ակնհայտ է:

Նմանատիպ Հոդվածներ

10-ը ծնունդի պարագայում ի՞նչը բարելավենք․ Գյուղում ամիսը մեկ ծնունդ է լինում․ Գայանե Ավագյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին