28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70047.6 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Առցանց վաճառք իրականացնելիս առաքման ժամանակ խախտում են օրենքի պահանջը. «ՀՀ»
թերթերի տեսություն

Առցանց վաճառք իրականացնելիս առաքման ժամանակ խախտում են օրենքի պահանջը. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Պարզվում է, որ առցանց վաճառք իրականացնելիս  մեր տնտեսվարողները եւ կազմակերպություններն  առաքման ժամանակ անխուսափլիորեն խախտում են օրենքի պահանջը: Վերջիններս  նման դեպքերում ՀԴՄ կտրոնը տպում են նախապես, առանց գնորդի կողմից համապատասխան վճարման,  եւ ապրանքի հետ ուղարկում են պատվիրատուին: Այս դեպքում, բացի այն, որ օրենքի պահանջ է խախտվում, նաեւ կազմակերպությունն է բարձր ռիսկի դաշտում հայտնվում: Բանն այն է, որ նման դեպքերում հավանականությունը մեծ է, որ գնորդը հրաժարվի ապրանքից եւ նախօրոք տպված կտրոնից: Առաքումից հետո կտրոնի տպման դեպքերում էլ կրկին խախտվում է օրենքի նույն պահանջը, ըստ որի  կտրոնը պետք է տպվի վճարման պահին:

 Նույն խնդիրը ծագում  է նաեւ շրջիկ ծատայություններ իրականացնող ընկերությունների աշխատանքի ժամանակ՝  ավտոմեքենաների շտապ օգնության ծառայություններ, համակարգչային ծրագրավորման  սպասարկում կամ զբոսաշրջային որոշ ծառայություններ իրականացնելիս:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում գործարքի սկզբում կամ ավարտից հետո ՀԴՄ կտրոնի տպումը օրենքի խախտում է, ինչը էականորեն խոչընդոտում է նման ծառայություններ մատուցող եւ աշխատակարգ ունեցող ընկերությունների գործունեությանը: Այս դեպքում դեռ չենք դիտարկում նաեւ հավանականությունը, որ շատ դեպքերում կարող է ՀԴՄ կտրոն ընդհանրապես չտպվի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին