29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99974.4 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է
Այլ Լուրեր

Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Առևտրի իրականացման վայրերում ամեն օր՝ ժամը 10-12-ին, միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է, այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

«Կարանտինի շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված սանիտարական կանոնները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ․ օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145242։

Որպես սահմանված կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերոնշյալ հրամանում առանձին հավելվածներով սահմանված են տարբեր ոլորտների կողմից պարտադիր կատարման ենթակա սանիտարական կանոնները։

Դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցներ՝ սահմանված Վարչական իրավախախտումների մասին օրենքի, մասնավորապես, 182․4 հոդվածով․ հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145847»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱՏՄ-ն անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկել է մանկավարժներին թեստավորող բուժհաստատությունները

Նատա Հարությունյան

Խախտումները նվազել են, սակայն կասեցումներ դեռ կան. ԱԱՏՄ

Նատա Հարությունյան

ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին