-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Ասում է՝ եթե Արցախը զիջենք, Հայաստանն էլ կուզեն». կամավորի կինը՝ ամուսնու մասին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

«Ասում է՝ եթե Արցախը զիջենք, Հայաստանն էլ կուզեն». կամավորի կինը՝ ամուսնու մասին


Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սկսված պատերազմը ոտքի հանեց նաև զինվորական ծառայությունից առողջական խնդրի պատճառով ազատված տղաներին, որոնց թվում էր նաև 30-ամյա Անդրանիկը:

Անդրանիկի կինը` Արևիկը, NewArmenia.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինը լսելով, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, տեսնելով զոհված ժամկետային զինվորական ծառայողների` 18-20 տարեկանների ցուցակը` ոտքի կանգնեց, և հոկտեմբերի 1-ին գնաց Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում` կամավորագրվելու: Եվ թեպետ Զինվորական կոմիսարիատն այդ օրը մերժել էր նրան` պատճառաբանելով թե նա ժամկետային զինվորական ծառայությունը կիսատ է թողել առողջական խնդրի պատճառով, միևնույնն է՝ Անդրանիկը տեղը չէր գտնում` «Ասում էր՝ եթե Արցախը զիջենք, Հայաստանն էլ կուզեն»:  

«Հոկտեմբերի 2-ին Անդրանիկն իր համառության շնորհիվ կամավորագրվեց և հենց նույն օրը մեկնեց սահման: Ներկայումս Հայաստանի հենց այն սահմանային գոտում է, որտեղ պարբերաբար հակառակորդի ԱԹՍ-ներն են խոցվում»,-ասաց կինը:

Անդրանիկի հայրը Բաքվում է ծնվել, դպրոցն ավարտելուց հետո ծնողներին թողել է այնտեղ ու եկել Հայաստան` ուսանելու, այնուհետև, կարճ ժամանակ անց ադրբեջանցիների կողմից սկսվել են Բաքվի հայերի ջարդերն ու տեղահանությունը, և Անդրանիկի տատիկն ու պապիկը, տեղահանվելով Բաքվից, եկել են Հայաստան:

Արևիկն ու Անդրանիկն ունեն մանկահասակ երեխա: Կինը պատմում է, որ տղան այս տարի է դպրոց գնացել` առաջին դասարանում է սովորում, հայրիկին շատ է կարոտում. «Ամուսինս ընտանիքն ու աշխատանքը թողել է՝ հանուն հայրենիքի պաշտպանության»:

Նարա Մարտիրոսյան

Нет описания.
Нет описания.

Նմանատիպ Հոդվածներ

Ժամկետայինների աչքերը փայլում են, կռվում են անձնվիրաբար ու մինչև վերջ․կամավորական Հովսեփ Ղազարյան

Անի Գրիգորյան

«Ես կամավորագրվել եմ, ամեն մեկս պետք է մտածենք, որ պաշտպանում ենք մեր ընտանիքը». համայնքապետերը առաջնորդում են իրենց ջոկատները

Նատա Հարությունյան

Կամավոր աշխատանքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումներ են մշակվում. «ՀՀ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին