18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Ասֆալտապատվում են Վարդենիկի դեռևս խորհրդային տարիներից չասֆալտապատված փողոցները․ համայնքապետ
Այլ Լուրեր

Ասֆալտապատվում են Վարդենիկի դեռևս խորհրդային տարիներից չասֆալտապատված փողոցները․ համայնքապետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման տեսանյութը, որն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։

Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը NewArmenia.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ Վարդենիկի փողոցները չէին ասֆալտապատվել դեռևս խորհրդային տարիներից։

«Սուբվենցիոն ծրագրով թվով տասներկու փողոց է ասֆալտապատվում, մոտ 6.3 կմ տարածք։ Աշխատանքների նախահաշվային թիվը կազմում է մոտ երեք հարյուր միլիոն դրամ, որի վաթսուն տոկոսը տալիս է կառավարությունը, իսկ քառասունը՝ համայնքը։ Մենք հիմա անգամ համայնքի երկրոդական կարգի փողոցներն ենք ասֆալտապատում, իսկ այդ փողոցներն ընդհանրապես ասֆալտապատված չեն եղել նույնիսկ խորհրդային տարիներից»,-ասաց Հովեյանը։

Համայնքապետը շեշետեց, որ Վարդենիկը բավականին խոշոր համայնք է՝ մոտ տասը հազար բնակիչ ունեն, և ներկայումս համայնքում իրականացվում են չորս սուբվենցիոն ծրագրեր, որտեղ համայնքը և կառավարությունը մաս են կազմում․ «Փողոցների լուսավորության ծրագիրն է իրականացվում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, խորքային հորերի վերականգնում, նախկինում հորեր եղել են, բայց չեն աշխատել՝ հիմա վերականգնում ենք, երաժշտական դպրոց է վերականգնվում, իսկ այլ ծրագրով ոռոգման համակարգ է բարեկարգվում բավական շատ գծամետրով»։

Հովեյանը ներկայացրեց, որ նախ հաշվում են թե որքան են կարող վճարել համայնքի բյուջեից, այնուհետև հայտ են ներկայացնում սուբվենցիոն ծրագրերիև ներկայիս չորս ծրագրերի համար իրենք վճարունակ ենք։

Համայնքապետի խոսքով՝ նախորդ տարիներին, դեռևս մինչև սուբվենցիոն ծրագրերը, որոշակի աշխատանքներ կատարել են՝ մեկ-երկու փողոց բարեկարգել են, իսկ սուբվենցիոն ծրագիրը մեծ թափ է տվել ճանապարհաշինությանը։

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին