27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Ավագանին կարող է զրոյացնել այն քաղաքացու գույքահարկը, որի համար խնդրահարույց է վճարելը․ Տիգրան Ուլիխանյան
Տնտեսություն և Բիզնես

Ավագանին կարող է զրոյացնել այն քաղաքացու գույքահարկը, որի համար խնդրահարույց է վճարելը․ Տիգրան Ուլիխանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քաղաքացիները, հարկեր վճարելով, ստանում են այդ հարկերից բազմապատիկ ավելի արդյունք՝ աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման ձևով։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։

Նրա խոսքով` նույնը վերաբերում է գույքահարկին, որը ոչ թե մարդու վրա դրված հարկ է, այլ գույքի վերաբերյալ հարկ է․ «Գույքահարկը պետք է վճարվի գույքի արժեքից ելնելով։ Կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք կունենան դժվարություններ գույքահարկը վճարելու հետ կապված, բայց ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին կարող է և ունի իրավունք հավաքագրվելիք գույքահարկի տասը տոկոսի չափով իր որոշմամբ անհրաժեշտ և օբյեկտիվ պայմանների առկայութայն դեպքում իր քաղաքացուն, եթե խնդրահարույց է նրա համար վճարելը, իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես զրոյացնել գույքահարկի գանձման չափը»,-շեշտեց Ուլիխանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ գույքահարկի նոր դրույքաչափի ավելացումն սկսվելու է 2021 թ․ դեկտեմբերից։  Նա հավելեց, որ այս օրենքի չընդունման դեպքում, երբ իրենք նախորդ տարվա ընդունած օրենքի շրջանակներում ընդունել էին որոշում՝ կադաստրային արժեքը էականորեն մոտարկել շուկայական արժեքին, միայն այդ օրենքի ուժով քաղաքացիները ավելի շատ գույքահարկ կվճարեին այսօրվա կարգավորումներով, եթե իրենք չփոխեին օրենքը։

Նմանատիպ Հոդվածներ

Հայկ Մարությանի տեսակետը գույքահարկի փոփոխության մասին. «Ժողովուրդ»

Սերինե

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Սերինե

«Իմ քայլը» հիմնադրամը լուծում է Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների ատամնաբուժական խնդիրները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին