Գլխավոր » Ավետ Ադոնցը հանդիպել է ՉԺՀ միջազգային զարգացման համագործակցության գործակալության նախագահի տեղակալին
Քաղաքականություն

Ավետ Ադոնցը հանդիպել է ՉԺՀ միջազգային զարգացման համագործակցության գործակալության նախագահի տեղակալին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը դեկտեմբերի 1-ին  ընդունեց Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing): Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման և արդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի և առողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի և մշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական և մասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ):

Դենգ Բոցինգը ներկայացրեց վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները և ձևերը՝ նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաև գործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին