17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ
Այլ Լուրեր

Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ

Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման: Կանոնավոր եւ չարթերայիան չվերթները Մոսկվայից Անթալիա պլանավորում են «Աերոֆլոտ»-ը, S7-ը, «Ուրալյան ավիաուղիները», Royal Flight-ը, «Հաղթանակը», «Իկար»-ը, Red Wings-ը, «Հյուսիսային քամին», Azur air-ը, «Ռոսիա»-ն եւ Ifly-ը: Դալաման կարելի Է թռչել S7-ի, «Ուրալյան ավիաուղիների», Royal Flight-ը, «Իկար»-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի եւ «Աերոֆլոտ»-ի, Բոդրում՝ Red Wings-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի եւ «Աերոֆլոտ»-ի օգնությամբ:

Թռիչքները վերսկսում են նաեւ թուրքական Turkish Airlines, Pegasus Airlines եւ Corendon Airlines ավիաընկերությունները: Դրանք նաեւ թռչելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսել Է այն թռիչներն արտասահման, որոնք ընդհատվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին երկրները, որոնք բացվել են ռուսաստանցիների համար, Թուրքիան (Անկարա եւ Ստամբուլ) եւ Մեծ Բրիտանիան են, ինչպես նաեւ Տանզանիան, թեեւ այնտեղից ուղիղ չվերթներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ն Թուրքիայի առաջ բարձրացնում է ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների մասնակցության հարցը

Անի Գրիգորյան

ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել Է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով

Անի Գրիգորյան

Թուրքիան է պատերազմի գլխավոր հովանավորը. վարչապետի հարցազրույցը «Россия сегодня»-ի գլխավոր տնօրենին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին