Գլխավոր » Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով մահացել է երկու մարդ
Աշխարհ

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով մահացել է երկու մարդ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ: Եվս յոթը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Նշվում է, որ անհետ կորածների թիվը կարող է ավելանալ:

Ավստրալիայի կոալաների պահպանությամբ զբաղվող Koala Conservation Australia կազմակերպության գնահատմամբ՝ նախորդ շաբաթ Նոր հարավային Ուելս նահանգում սկսված անտառային հրդեհներին զոհ է գնացել շուրջ 350 կոալա՝ այն դեպքում, երբ արգելանոցում նրանց ընդհանուր թիվը 500-600 է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին