9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53343 By Google Analytics
Գլխավոր » Ավստրալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից. կան զոհեր
Աշխարհ

Ավստրալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից. կան զոհեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Առնվազն երկու մարդ Է զոհվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում գնացքի վթարի հետեւանքով: Այդ մասին փետրվարի 20-ին հայտնել Է 7News հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սիդնեյից Մելբուռն ընթացող գնացքը ռելսերից դուրս Է եկել Մելբուռնից 45 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Նշվում Է, որ ընդամենը գնացքում կարող Է լինել մինչեւ 200 ուղեւոր, նրանցից շատերն արգելափակվել են վագոնների ներսում:

Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ շտապ օգնության ուղղաթիռ: Ներկայում վթարի շրջանում երկաթուղային երթեւեկությունը դադարեցված Է: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին