12 C
Yerevan
31 Մարտի, 2020
51402 By Google Analytics
Գլխավոր » Ավստրիայի Սանկտ-Կորոնա գյուղը մտածում է անվանումը վերանայելու մասին
Աշխարհ

Ավստրիայի Սանկտ-Կորոնա գյուղը մտածում է անվանումը վերանայելու մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ավստրիայի Սանկտ-Կորոնա-ամ-Վեկսել անվանմամբ գյուղը դիտարկում է անունը վերանայելու հարցը: Այս մասին նշել է համայնքի ղեկավար Մայքլ Գրուբերը` ավելացնելով, որ կոնորանվիրուսի տարածմամբ պայմանավորված, անցանկալի ուշադրություն է հրավիրվել իրենց գյուղի վրա, որը վնասում է նաև զբոսաշրջության ցուցանիշներին:

«Սկզբում մենք ժպտում էինք, երբ իմացանք, որ վիրուսի անունն այն է, ինչ գյուղինը, բայց կատակները դադարեցեցին այն ժամանակ, երբ համաճարակը դարձավ այդքան լուրջ: Հավանաբար ստիպված կլինենք գտնել նոր անվանում…մեր թալիսմանի համար՝ ողջունելու զբոսաշրջիկներին»,-ասել է համայնքի ղեկավարը:

Էկոտուրիզմը գյուղի համար հիմնական եկամտի աղբյուրն է, այնտեղ բնակվում է 400 մարդ: Գյուղը գտնվում է Վիեննայից 100 կմ հեռավորության վրա:

Ավստրիայում կա կորոնավիրուսի վարակվածության 4 հազար 517 դեպք, մահացածների թիվը 25 է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին