26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » Ավտոմեքենան Առինջ գյուղում գազատար խողովակ է վնասել
Քաղաքականություն

Ավտոմեքենան Առինջ գյուղում գազատար խողովակ է վնասել

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 11:49-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 8-րդ փողոցում գազատար խողովակը վնասվել է. առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան թաղամասի 8-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Howo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Մ.) բախվել է գազատար խողովակին և վնասել այն. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: Վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը:

Նմանատիպ Հոդվածներ

Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածները երիտասարդներ են

Սերինե

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Աշխեն

Այրվել է ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին