14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին
Այլ Լուրեր

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 25-ին, ժամը 01:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. կա վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ջ., ծնված 1986 թ.) բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ:

Նմանատիպ Հոդվածներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Աշխեն

Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ՝ 2019թ.-ին ձեռք բերված ավտոմեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած խնդիրների առնչությամբ

Աշխեն

2019թ. ավտոմեքենա օտարած անձինք պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ. ՊԵԿ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին