1 C
Yerevan
19 Հունվարի, 2020
Գլխավոր » Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին
Այլ Լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 13-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևանի փողոցի թիվ 11 շինության դիմաց «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. գազատար խողովակից առկա է արտահոսք:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանումը. վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը:

Նմանատիպ Հոդվածներ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Աշխեն

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը

Աշխեն

ՃՏՊ Գյումրիում. ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել

Davit Petrosyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին