26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը
Այլ Լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 15-ին, ժամը 13:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ սահել մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մ.-ն քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված:

Նմանատիպ Հոդվածներ

Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածները երիտասարդներ են

Սերինե

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Աշխեն

Այրվել է ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին