20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Ավտորիտարիզմի վերադարձը բացառվում է. Սերգեյ Բագրատյան
Քաղաքականություն

Ավտորիտարիզմի վերադարձը բացառվում է. Սերգեյ Բագրատյան

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեմոկրատական Հայաստանի բանակն ուժեղ է ավտորիտար Ադրբեջանի բանակից, որովհետև հայկական բանակում գործում է օրենքի ուժը, իսկ ադրբեջանական բանակում՝ ուժի օրենքը: Հայ զինվորն այլևս չի բողոքում անարդարությունից, բանակում տիրող հոռի բարքերից, սնունդից, հագուստից:

Ծառայության ժամկետն ավարտած տղաները շարունակում են ծառայությունը, որպեսզի իրենց անփորձ եղբայրներին մենակ չթողնեն:Սա ցնցող է: Հայ զինվորը գործում է ազատ ոգով, հայրենիքի գիտակցված նվիրումով: Ազատ ոգով հայ զինվորը Տավուշում պաշտպանեց Հողը Հայրենյաց…

Հ.Գ. Քաղաքական կարճամտություն է պահանջել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը, ով հրաշալի կատարեց իր առջև դրված խնդիրը…կամ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականը, ով լուռ ու անտրտունջ զսպում է թե բնական, թե արհեստածին աղետները…կամ Պապիկյանի հրաժարականը, ով որտեղ ինչ ճանապարհ է տեսնում՝ բռնում ասֆալտում է…ու փոխանակ ասֆալտի փողն ուտի՝ պարգևավճար է ստանում …Ինչպես կարելի է չգնահատել նման մարդկանց նվիրումը..Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է…Հ.Գ. իհարկե կան պաշտոնյաներ, որոնք մեղմ ասած՝ իրենց տեղում չեն. և որոնք այո, պետք է ազատեն զբաղեցրած պաշտոնները, ինչին մենք հաճախակի ականատես ենք լինում և լինելու ենք…բայց բոլորին սևացնելու իրավունք որևէ մեկին տրված չէ.

Նմանատիպ Հոդվածներ

«Քաղաքական միավորներն անցողիկ են». Սերգեյ Բագրատյանը վայր չի դնում մանդատը

Սերինե

Սերգեյ Բագրատյանը մի քրեական գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Սերինե

ԲՀԿ քարտուղարը համացանցից է տեղեկացել Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշման մասին. «ՀԺ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին