9 C
Yerevan
4 Ապրիլի, 2020
52737 By Google Analytics
Գլխավոր » Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են շինաղբի թափելու անօրինական դեպք
Իրավունք

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են շինաղբի թափելու անօրինական դեպք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը: 

«ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։
Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

«Կրկին կոչ ենք անում մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին աղբը թափել միայն սահմանված վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին