26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Արամի և Բուզանդ փողոցներն արդեն չկան, մոռացեք այդ մասին, նրանք հոշոտվել են․ ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ)
Հարցազրույցներ

Արամի և Բուզանդ փողոցներն արդեն չկան, մոռացեք այդ մասին, նրանք հոշոտվել են․ ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ)

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ զրուցել է Հրապարակի տակ գտնվող միջնադարյան Երևանի շինությունները վերականգնելու, մշակութային նոր ռազմավարության, պատմամշակութային ժառանգության, մայրաքաղաքի դիմագծի և այլնի մասին։

Փոխնախարարը նշեց, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինությունները վերականգնելու գաղափարը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մոտ առաջացել էր դեռևս նախորդ տարի։

«Ասաց՝ լավ կլինի մտածեք այդ ուղղությամբ, իսկ հիմա մի քիչ ուզում ենք, գոնե, կես քայլ անցած տարվա մտահաղացումից առաջ անցնել։ Աշխատանքային խումբը պատրաստ է, սա շատ ծավալուն ու հանրային հնչեղութուն ստացած հարց է և մանրամասը քննարկելու կարիք կա»,- ասաց նա։

Խաչատուրյանն այս պահին դեռևս չի կարող ասել, թե ծրագրի կյանքի կոչման համար որքան գումար կպահանջվի։ Ըստ նրա՝ դեռևս հնարավոր է հաշվարկել, թե առաջին փուլի համար որքան գումար պետք կլինի․ «Այս ծրագիրը դեռ շատ ջուր կքաշի»,- հավելեց Խաչատուրյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ 2000-ականներից այս կողմ Երևանը շատ է աղճատվել, դիմագիծը՝ թեկուզ հարյուրամյա շենքերի առումով, բավականին աղքատացել է։

«Աշխատանքն ու բիզնեսը չի կարելի անել ի հաշիվ հուշարձանի, հուշարձանը չի կարելի ավերել ո՛չ արտաքինից, ո՛չ ներսից, պարզապես շատ վայրենի մոտեցում է եղել, շատ վայրենի։ Շատ դեպքերում ամեն մի գերատեսչություն ու կառուց փորձել է պատասխանատվությունը թոթափել իրենից։ Այդ տարիներին մեջտեղ բերվեց «հանրային գերակա շահ» հասկացությունը, բայց դա ոչ թե հանրային գերակա շահ էր, այլ կոնկրետ անձնական կամ խմբային գերակա շահ էր, որի  տակ ավերվեց Երևանը»,- շարունակեց Նարինե Խաչատուրյանը։

Ինչ վերաբերում է Արամի, Բուզանդ փոխոցներին, փոխնախարարն ասաց․ «Արամի և Բուզանդ փողոցներն արդեն չկան, մոռացեք այդ մասին, սա ցավով եմ ասում։ Ըստ էության՝ հոշոտվեցին այս երկու փողոցները, բայց աշխարհը փորձ ունի, թե ինչպես հնի կողքին կառուցի նորը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ Հոդվածներ

Հեռանկարային մարզիկներից շատերը ծառայությունից հետո չեն վերադառնում պրոֆեսիոնալ սպորտին

Սերինե

Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ԿԳՄՍՆ

Սերինե

Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ. ԿԳՄՍՆ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին