7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Այլ Լուրեր

Արամ Ա կաթողիկոսը Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Փաստելով, որ արդեն 29 տարի է՝ մեր հայրենիքը վերանկախացած է և իր արժանի տեղն է գրավում միջազգային համայնքի ներսում՝ Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես նշել է.

«Այս առիթով վերահաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պետք է շարունակի ամբողջական զորակցությամբ սատարել մեր հայրենիքի անկախության առավել ամրապնդմանը, ինչպես նաև այն ավելի հզորացման ու բարգավաճման տանող բոլոր ծրագրերին:

Ամենաբարի Աստծուց խնդրում ենք, որ Իր հովանու ներքո պահի Հայաստանը՝ իր ղեկավար կազմով ու ողջ ժողովրդով:

Թող Աստված քաջառողջություն, հոգեկան կորով ու առավել իմաստնություն պարգևի Ձեզ, որպեսզի արդյունավետությամբ պսակվեն Ձեր հայրենաշեն աշխատանքները»:  

Նմանատիպ Հոդվածներ

Արամ Ա կաթողիկոսն այլընտրանք չի տեսնում Արցախի անկախության միջազգային ճանաչմանը

Նատա Հարությունյան

Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը. Արամ Ա

Նատա Հարությունյան

Մեր ժողովրդի արյունով ու աղոթքով շաղախված Արցախը մերն է ու միշտ մերը պետք է մնա․ Արամ Ա Կաթողիկոս

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին