22 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101059.2 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի արձանախմբի գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետի հետ
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի արձանախմբի գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետի հետ

 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարարը։

«Քիչ առաջ տեղեկացա «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

«Արարատ 73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության փաստով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողացել են «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբի մի քանի արձան: Հանցագործները պոկել և տարել են երրորդ շարքում տեղադրված Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանին արձանները:

Արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին և նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը. ուղիղ

Նատա Հարությունյան

Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին